ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ասում են...

Ասում են...
05.09.2008 | 00:00

...թե պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ անձամբ է ձեռնամուխ եղել «Երկրապահ կամավորականների միության» վերակազմավորմանը՝ աջակից ունենալով երկրապահների շրջանում անբասիր մարդու և անկաշառ զինակցի համբավ ունեցող այնպիսի գործչի, ինչպիսին «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆՆ է։ Երբեմնի մարտական ընկերներն այժմ ջանում են իրար գլխի հավաքել «Երկրապահի» «ռասկոլկաները», ինչը, ասում են, լրջորեն անհանգստացրել է ԵԿՄ-ի դեռևս գործող նախագահ, գեներալ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ։ Նա, ի դեպ, այս օրերին Էջմիածնում պարբերաբար հանդիպումներ է անցկացնում իրեն հավատարիմ կռված տղերքի հետ, ինչպես նաև փորձում է սեփական ազդեցության դաշտ բերել արցախյան ազատամարտի վետերաններից կազմված հասարակական մի շարք մանր կառույցներ, հիմնականում՝ ընդդիմադիր կողմնորոշմամբ։ Ասում են նաև, թե գեներալ Մանվելը, այդուհանդերձ, այսօր չի վայելում ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության համակրանքը, և ներկաների ու նախկինների դեմ ունեցած նրա միակ զենքն այն «կոմպրոմատներն» են, որոնք նա սպառնացել է «պայթեցնել» անհրաժեշտ պահին։

Դիտվել է՝ 5667

Մեկնաբանություններ